Յունիբանկը իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է

04.09.2011


2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով Յունիբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալներով ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է առաջատարի դիրքը: Բանկի  իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալները հաշվետու ժամանակահատվածում կազմել են, համապատասխանաբար, 32.9 մլրդ և 47.4 մլրդ դրամ: Յունիբանկի   ժամկետային  ավանդների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը` 18%-ով: Յունիբանկն առաջատարի դիրքում է նաև ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների ծավալով` 83,2%. Յունիբանկի ֆիզիկական անձանց ժամկետային և ցպահանջ ավանդների ծավալը 2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 51.5 մլրդ դրամ:    

Յունիբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է ինչպես ստանդարտ, այնպես էլ անվանական ավանդներ, որոնք ապահովության և եկամտաբերության գրավիչ համադրության շնորհիվ հնարավորություն են ընձեռում ավանդատուներին ընտրելու միջոցների խնայողության և բազմապատկման արդյունավետ տարբերակ: Այսօր Յունիբանկը, հաճախորդների պահանջներին ընդառաջ գնալով, առաջարկում է բարձր եկամտաբերությամբ` մինչև 12.1% տարեկան տոկոսադրույքով ավանդատեսակների լայն տեսականի:

Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է  www.unibank.am կայքում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (010) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 42%-ով և կազմել 71 հազար
  • UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը նվազեցրել է Հայաստանից Ռուսաստան փոխանցումների սակագները մինչև 0,5%
  • Դասասենյակային լավագույն պայմաններ` նոր ուսումնական տարում
  • Յունիբանկը պրոմո-կետ է բացել Աջափնյակի “Կայզեր” սուպերմարկետում
  • Ավտովարկը դարձել է առավել հասանելի` Յունիբանկը նվազեցրել է ավտոմեքենայի ձեռքբերման կանխավճարի չափը մինչև 20%
  • Յունիբանկը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում է` Բանկի շահույթը ավելացել է ավելի քան հինգ անգամ
Տեսնել բոլորը