Հոբելյանի նախաշեմին Յունիբանկը գործողության մեջ է դրել նոր ավանդ` «Տոնական-10»

13.09.2011

Յունիբանկը ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է նոր ավանդ` «Տոնական-10», նվիրված բանկի 10-ամյա հոբելյանին: Նոր ավանդի առանձնահատկությունը բարձր տոկոսադրույքն է` մինչև 12,5% տարեկան:  «Տոնական-10» ավանդն ընդունվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով 181-ից  մինչև 365 օր ժամկետով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 400 հազար  դրամ կամ 1 000 դոլար: Տոկոսագումարը վճարվում է ավանդատուի ցանկությամբ` ժամկետի վերջում կամ ամեն ամիս: «Տոնական-10» ավանդի լրացուցիչ առավելությունն է օվերդրաֆտի /վարկային միջոցների / ստացման հնարավորությունը ավանդի գումարի 90 տոկոսի չափով: Բոլոր ավանդատուներին որպես նվեր տրամադրվում է ArCa կամ Visa քարտ: «Տոնական-10» ավանդը կարելի է ներդնել Յունիբանկի երևանյան կամ մարզային ցանկացած մասնաճյուղում: Ավանդի ընդունման վերջնաժամկետն է 2011թ,-ի դեկտեմբերի 31-ը:

Յունիբանկն առավելագույնս հաշվի է առել հաճախորդների ցանկությունները և հոբելյանի նախաշեմին հնարավորություն է ընձեռել հաճախորդներին գումարն ավանդադրել բարձր տոկոսադրույքով: 10-ամյա հոբելյանը ընդհանուր տոն է ինչպես բանկի, այնպես էլ  հաճախորդների համար: Այդ իսկ պատճառով Յունիբանկը որոշեց իր ավանդատուներին առաջարկել տոնական տոկոսադրույք: Յունիբանկը ձգտում է ապահովել սպասարկման բարձր որակ և հաճախորդներին առաջարկել դրամական միջոցների տեղաբաշխման ամենաշահավետ պայմանները: Ցուցանիշների դինամիկ աճը, նոր ավանդատուների թվի ավելացումը և արդեն ներդրված ավանդների ծավալների մեծացումը վկայում են, որ բանկին դա հաջողվում է: Այսօր ավելի ու ավելի մեծ թվով ավանդատուներ են Յունիբանկն ընտրում իրենց միջոցների պահպանման և բազմապատկման համար:

Յունիբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է: Բանկի ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը` 18%-ով: 2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով, Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 80.3 մլրդ դրամ:

Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է  www.unibank.am կայքում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (010) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է
  • Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 42%-ով և կազմել 71 հազար
  • UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը նվազեցրել է Հայաստանից Ռուսաստան փոխանցումների սակագները մինչև 0,5%
  • Դասասենյակային լավագույն պայմաններ` նոր ուսումնական տարում
  • Յունիբանկը պրոմո-կետ է բացել Աջափնյակի “Կայզեր” սուպերմարկետում
  • Ավտովարկը դարձել է առավել հասանելի` Յունիբանկը նվազեցրել է ավտոմեքենայի ձեռքբերման կանխավճարի չափը մինչև 20%
Տեսնել բոլորը