Այս տարվա նոյեմբերի սկզբին Յունիբանկը նախատեսում է սկսել Visa չիպային քարտերի թողարկում սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով: Սեփական պրոցեսինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար:
Smart Vista լուծմամբ պրոցեսինգային կենտրոնը Յունիբանկը ձեռք է բերել “ԲՊՑ Բանկային տեխնոլոգիաներ” ռուսաստանյան խոշորագույն ընկերությունից: Smart Vista համակարգն ապահովում է բանկի քարտային բիզնեսի բոլոր բաղադրիչների արդյունավետ կառավարումը, ներառյալ քարտերի էմիսիան, էքվայրինգը, աջակցությունն էլեկտրոնային առևտրի զարգացմանը, ինչպես նաև լոյալության համալիր ծրագրի իրականացումը, որի մեկնարկը Յունիբանկը ծրագրել է այս տարվա հոկտեմբերին:
“Սեփական պրոցեսինգային կենտրոնի շահագործումը թույլ կտա բանկին էապես մեծացնել քարտերի էմիսիայի ծավալները, բարձրացնել անվտանգության մակարդակը և էլ ավելի բարելավել քարտերի սպասարկման որակը: Զգալի կընդլայնվի նաև բանկի քարտային ծառայությունների տեսականին` իր մեջ ներառելով համատեղ ծրագրեր արտադրողների և առևտրային ցանցերի հետ, - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: Նա հայտնեց, որ սեփական պրոցեսինգի գործարկումից հետո Յունիբանկը կշարունակի մնալ Armenian Card վճարային համակարգի լիիրավ անդամ:
Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը ՀՀ առաջատար բանկերի հնգյակում է: Բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմում է 73 հազար: Յունիբանկի սեփական ցանցը ներառում է 79 բանկոմատ և 640 POS- տերմինալ: “Քարտերի միջոցով Յունիբանկը տրամադրում է ծառայությունների լայն տեսականի, այդ թվում օվերդրաֆտների գծով, որոնց պորտֆելը գերազանցում է 11 մլրդ դրամը: Ընթացիկ տարին նախատեսում ենք ավարտել 110 հազար քարտ ցուցանիշով”,-նշեց Մ.Հակոբյանը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Հոբելյանի նախաշեմին Յունիբանկը գործողության մեջ է դրել նոր ավանդ` «Տոնական-10»13.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է04.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 42%-ով և կազմել 71 հազար04.09.2011 Տեսնել ավելին
-
UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը նվազեցրել է Հայաստանից Ռուսաստան փոխանցումների սակագները մինչև 0,5%31.08.2011 Տեսնել ավելին
-
Դասասենյակային լավագույն պայմաններ` նոր ուսումնական տարում31.08.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը պրոմո-կետ է բացել Աջափնյակի “Կայզեր” սուպերմարկետում25.08.2011 Տեսնել ավելին