Յունիբանկը սկսել է վարկեր տրամադրել “Օրանժ Արմենիա” ընկերության կողմից առաջարկվող բջջային կապի միջոցների ձեռքբերման համար և այդ նպատակով ընկերության սպասարկման կետերում` Երևանում, Գյումրիում և Վանաձորում բացել է հինգ պրոմո-կետ: Orange բջջային հեռախոսների և պարագաների ձեռքբերման համար Յունիբանկը սպառողական վարկեր է տրամադրում հետևյալ պայմաններով` գումարը`մինչև 600 հազար դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տոկոսադրույքը` 18% տարեկան: Կանխավճարը կազմում է 0%: Վարկերը տրամադրվում են վարկային բացասական պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Բանկային հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում են անվճար: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:
“Օրանժ Արմենիա” ընկերությունը բջջային հեռախոսներ արտադրող լավագույն ընկերություններից ուղիղ մատակարարումների գծով հայաստանյան շուկայի առաջատարներից մեկն է: Ընկերությունն առաջարկում է հեռախոսների մեծ ընտրանի (Apple, BlackBerry, Alcatel, Samsung, Nokia) նախատեսված սպառողների լայն զանգվածի համար: Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը ընկերության կողմից ներկայացված բջջային հեռախոսների նկատմամբ, U-Orange վարկատեսակը հաճախորդների համար առավելագույնս պահանջված և շահավետ կլինի, իսկ բանկի պրոմո-կետերի առկայությունը հենց վաճառքի կետերում զգալիորեն կարագացնի վարկային հայտերի հաստատման գործընթացը` սպառողական վարկերի ձևակերպումը հաճախորդների համար էլ ավելի դյուրին և հարմարավետ դարձնելով:
Բանկի պրոմո-կետերը տեղադրված են հետևյալ հասցեներում`
• Երևան, Հյուսիսային պողոտա 1 (“Նորդ” բիզնես կենտրոն)
• Երևան, Կոմիտասի 8
• Երևան, Էրեբունի 18/7
• Գյումրի, Սայաթ-Նովա 7
• Վանաձոր, Տիգրան Մեծի 47ա
Մանրածախ բիզնեսի զարգացման ռազմավարության շրջանակներում Յունիբանկը կշարունակի սպառողական վարկավորման շուկայում իր դիրքերի ամրապնդումը և պրոմո-կետերի ցանցի ընդլայնումը: Մասնավորապես, մինչև այս տարվա սեպտեմբերի վերջը “Օրանժ Արմենիա” ընկերության սպասարկման կետերում կտեղադրվեն ևս հինգ պրոմո-կետեր, իսկ մոտ ապագայում վարկով բջջային հեռախոսներ հնարավոր կլինի ձեռքբերել ընկերության բոլոր 73 կետերում:
2011թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով, Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: 30.06.2011թ.-ի դրությամբ Բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 23.6 մլրդ դրամը, ինչը կազմում է բանկի ընդհանուր վարկային ներդրումների 31,6%-ը: Յունիբանկի սպառողական վարկերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 7 անգամ:
Յունիբանկը շահավետ պայմաններով սպառողական վարկեր է տրամադրում ցանկացած նպատակի համար` կենցաղային, համակարգչային տեխնիկայի կամ կահույքի գնման, վերանորոգում իրականացնելու, հանգստի, բժշկական կամ այլ ծախսերը հոգալու համար: Ընդ որում, սպառողական վարկերի մեծամասնության դեպքում գրավով ապահովվածություն չի պահանջվում:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել (010) 59 55 55 հեռախոսահամարով կամ կապվել մեր մասնագետների հետ www.unibank.am կայքում տեղադրված հետադարձ ձևը լրացնելու միջոցով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը նոյեմբերին նախատեսում է սկսել չիպային քարտերի թողարկում սեփական էմբոսերի միջոցով16.09.2011 Տեսնել ավելին
-
Հոբելյանի նախաշեմին Յունիբանկը գործողության մեջ է դրել նոր ավանդ` «Տոնական-10»13.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է04.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 42%-ով և կազմել 71 հազար04.09.2011 Տեսնել ավելին
-
UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը նվազեցրել է Հայաստանից Ռուսաստան փոխանցումների սակագները մինչև 0,5%31.08.2011 Տեսնել ավելին
-
Դասասենյակային լավագույն պայմաններ` նոր ուսումնական տարում31.08.2011 Տեսնել ավելին