Յունիբանկը, հավատարիմ մնալով երկրի մշակութային կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու իր քաղաքականությանը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի անցկացմանը` դառնալով միջոցառման հովանավորներից մեկը: ՀՀ անկախության 20-ամյակին և ՀՊՖՆ-ի 85-ամյակին նվիրված փառատոնը կանցկացվի մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ը: Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Աջակցությունը նման փառատոնին ևս մեկ հնարավորություն է Յունիբանկի համար իր հերթական լուման ներդնելու դասական երաժշտության տարածման գործում` հայ հանդիսատեսին հնարավորություն ընձեռելով մեկ անգամ ևս տաղանդավոր երաժիշտների կատարմամբ ունկնդրելու բարձրակարգ երաժշտություն: Յունիբանկը կշարունակի իր մասնակցությունը մշակութային միջոցառումների կազմակերպմանը և կընդլայնի համագործակցությունը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` իր աջակցությունը տրամադրելով այլ նախագծերի իրականացման համար ևս:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը վարկավորում է Orange բջջային հեռախոսների ձեռքբերումը “Օրանժ Արմենիա” ընկերության սպասարկման կետերում տեղադրվել են բանկի հինգ պրոմո-կետեր19.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը նոյեմբերին նախատեսում է սկսել չիպային քարտերի թողարկում սեփական էմբոսերի միջոցով16.09.2011 Տեսնել ավելին
-
Հոբելյանի նախաշեմին Յունիբանկը գործողության մեջ է դրել նոր ավանդ` «Տոնական-10»13.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է04.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 42%-ով և կազմել 71 հազար04.09.2011 Տեսնել ավելին
-
UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը նվազեցրել է Հայաստանից Ռուսաստան փոխանցումների սակագները մինչև 0,5%31.08.2011 Տեսնել ավելին