Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ Յունիբանկը կգործարկի mobile commerce (առևտուր բջջային հեռախոսի միջոցով) ծառայությունը: 2012թ.-ի հունվարին նախագիծը կենթարկվի անհրաժեշտ թեստավորման, որից հետո mobile commerce ծառայությունը հասանելի կդառնա հաճախորդների համար:
Mobile commerce ծառայության հիմնական նշանակությունը մանրածախ ծառայությունների և ապրանքների դիմաց վճարումների իրականացումն է հեռախոսի միջոցով: Այն հնարավորություն է տալիս հաճախորդներին կառավարել իրենց բանկային հաշիվները, կատարել դրամական փոխանցումներ, գնումներ, վճարումներ կոմունալ ծառայությունների դիմաց, քարտից քարտ փոխանցումներ և այլն:
Ծառայությունից օգտվելու համար Յունիբանկի հաճախորդների բջջային հեռախոսներում կտեղադրվի հատուկ ծրագիր, որը կապահովի անկանխիկ և անվտանգ գործարքների իրականացումը: “Նման նախագծերը հաջողությամբ իրագործվել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Ռուսաստանում: Այնպես որ, մենք ակնկալում ենք ոչ պակաս պահանջարկ նաև Հայաստանում: Յունիբանկը մանրածախ բանկային շուկայի ամենաակտիվ մասնակիցներից մեկն է և մենք մշտապես ձգտում ենք հաճախորդին առաջարկել առավելագույնս հասանելի և հարմար ժամանակակից ծառայություններ”, - ասում է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերել Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի անցկացմանը22.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը վարկավորում է Orange բջջային հեռախոսների ձեռքբերումը “Օրանժ Արմենիա” ընկերության սպասարկման կետերում տեղադրվել են բանկի հինգ պրոմո-կետեր19.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը նոյեմբերին նախատեսում է սկսել չիպային քարտերի թողարկում սեփական էմբոսերի միջոցով16.09.2011 Տեսնել ավելին
-
Հոբելյանի նախաշեմին Յունիբանկը գործողության մեջ է դրել նոր ավանդ` «Տոնական-10»13.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է04.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 42%-ով և կազմել 71 հազար04.09.2011 Տեսնել ավելին