Յունիբանկը տոնում է 10-ամյա հոբելյանը

02.10.2011


Այս տարվա հոկտեմբերին Յունիբանկը տոնում է իր 10-ամյա հոբելյանը:  

Այդ կապակցությամբ ս.թ. հոկտեմբերի 4-ին Երևանում կկայանա հանրաճանաչ երգչուհի Քրիստինա Օրբակայտեի մենահամերգը, որին կհաջորդի տոնական միջոցառում:  

Գնահատելով անցած ճանապարհը, վստահորեն կարելի է ասել, որ Յունիբանկը գործունեության 10 տարվա ընթացքում դարձավ հայաստանյան ամենապահանջված ֆինանսական հաստատություններից մեկը և գրանցեց  նշանակալի արդյունքներ: Բանկը դարձավ հուսալի գործընկեր և ֆիզիկական անձանց, և բիզնես-շրջանակի համար: Հազարավոր հաճախորդներ բանկին վստահեցին իրենց խնայողությունները և բիզնեսի զարգացումը: Այսօր Յունիբանկը հանրապետական նշանակության ճանաչված բանկ է լայն մասնաճյուղային ցանցով` 37 սպասարկման կետ:  

Յունիբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ բանկային համակարգի կայացման և սուր մրցակցության պայմաններում: Բանկի բաժնետերերը` Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը առաջադրեցին զարգացման ամբիցիոզ ռազմավարություն, որը բանկի աշխատակազմը` Վարչության նախագահ Վարդան Աթայանի գլխավորությամբ հաջողությամբ իրականացնում է: 30.06.11թ. դրությամբ Յունիբանկի ակտիվները գերազանցեցին 112,9 մլրդ դրամը, վարկային պորտֆելը` 74,8 մլրդ դրամը: Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմեց 80,3 մլրդ դրամ, ինչը ՀՀ բանկային համակարգի լավագույն ցուցանիշն է: 2011թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով, “Յունիբանկի” շահույթն ավելացել է ավելի քան հինգ անգամ և կազմել 1 մլրդ դրամ: Բանկը  պետական բյուջե է փոխանցել 872 մլն դրամի հարկեր և այդ ցուցանիշով ընդգրկվել Հայաստանի 50 խոշոր հարկատուների ցուցակում:

Յունիբանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: Դրա հետ մեկտեղ, Յունիբանկը ձգտում է ներդնել հայաստանյան շուկայի համար նորույթ հանդիսացող բանկային գործի ամենաառաջադեմ  մոդելները: Ապագայի համար Յունիբանկը մշակել է ոչ պակաս ամբիցիոզ ծրագիր, ըստ որի բանկը պետք է դառնա մանրածախ շուկայի առաջատարը: Մի շարք ցուցանիշներով Յունիբանկն արդեն իսկ Հայաստանի բանկային  համակարգի առաջին դիրքում է: Այսօր ավելի ու ավելի շատ ավանդատուներ են Յունիբանկն ընտրում իրենց միջոցների պահպանման և բազմապատկման համար, ինչի շնորհիվ բանկը իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով զբաղեցնում է առաջատար դիրք: Ընդ որում, պորտֆելում գերակշռում են երկարաժամկետ ավանդները, ինչը բնակչության վստահության լավագույն ապացույցն է: Միջոցները Յունիբանկում  ներդնելով, հաճախորդները, կախված ավանդի պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, կատարել տոկոսների կապիտալիզացիա կամ ավանդի համալրում ու մասնակի ետկանչում, անվճար ապահովագրության կամ արժեքավոր նվերների խաղարկությանը մասնակցելու իրավունք ստանալ: Նշենք, որ 10-ամյա հոբելյանի նախաշեմին բանկը գործողության մեջ է դրել նոր ավանդ տոնական բարձր տոկոսադրույքով` 12.5% տարեկան:
    
Յունիբանկը նաև դրամական փոխանցումների շուկայի առաջատարն է: Այս տարվա հունվար-հուլիսին  դրամական փոխանցումների UNISTREAM համակարգի հայաստանյան շրջանառությունը գերազանցել է 349 մլն դոլարը` աճելով 27%-ով: Փոխանցումների քանակը հասել է 436,6 հազարի: Ակնկալվում է, որ 2011թ.-ին համակարգի շրջանառությունը կգերազանցի 670 մլն դոլարը: Յունիբանկը նախատեսում է ակտիվացնել աշխատանքը այդ ուղղությամբ և սակագների մշտական օպտիմալացման և հաճախորդների լոյալության բարձրացմանը ուղղված ծրագրերի իրագործմամբ շուկայում ավելացնել իր մասնաբաժինը: Նշենք, որ UNISTREAM համակարգը շահավետ է հաճախորդների համար ցածր սակագնով` սկսած 0.35%, ձևակերպման պարզությամբ և լայն աշխարհագրությամբ` ավելի քան 220 հազար սպասարկման կետ:  

2010թ.-ը նշանակալի էր բանկի զարգացման համար: Յունիբանկը գործունեության գերակա ուղղություն հայտարարեց մանրածախ բիզնեսը, մասնավորապես, սպառողական և քարտային վարկավորումը: Բանկի ձեռքբերումները և մանրածախ շուկայում հաստատուն դիրքերը դրական է գնահատել նաև Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը: Վերլուծաբանների կարծիքով, Յունիբանկի առաջատար դիրքերը ժամկետային ավանդների և դրամական փոխանցումների ոլորտում բանկի համար լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում մանրածախ բիզնեսում խաչաձև վաճառքների ավելացման համար:

Յունիբանկը շահավետ պայմաններով, հիմնականում առանց գրավի, տրամադրում է սպառողական վարկեր և օվերդրաֆտներ ցանկացած նպատակի համար` կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի, կահույքի գնման, վերանորոգման, հանգստի, բժշկական և այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար: Ֆիզիկական անձանց սպասարկման գործընթացում բանկը հատուկ ուշադրություն է դարձնում որոշումների արագ ընդուման և նվազագույն փաստաթղթաշրջանառության ապահովման վրա: 30.06.11թ. դրությամբ  Յունիբանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 23.6 մլրդ դրամը, ինչը բանկի ընդհանուր վարկերի 31,6% -ն է: Բանկի սպառողական վարկերի քանակը, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, աճել է ավելի քան 7 անգամ:

Սպառողական վարկավորման շուկայում Յունիբանկի արդյունավետ աշխատանքը հիմք հանդիսացավ բանկի համար` ստեղծելու սպառողական և քարտային վարկավորման մասնագիտացված կենտրոններ երկու  երեւանյան մասնաճյուղերում: Կենտրոնների հիմնական նպատակը վարկային հայտերի ուսումնասիրության ժամկետի զգալի  կրճատումն ու սպառողական վարկերի և վարկային քարտերի տրամադրման գործընթացը հաճախորդների համար ավելի հարմարավետ դարձնելն է: Բանկը շարունակում է նաև պրոմո-կետերի ցանցի ընդլայնումը` անմիջապես վաճառքի կետերում: Բանկի պրոմո-կետերն արդեն տեղադրված են տեխնիկայի, կահույքի խանութներում, “Ավիատրանս” գործակալությունում, Orange-ի վաճառքի կետերում:
  
Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը ՀՀ առաջատար բանկերի  հնգյակում  է: Բանկի քարտերի քանակը կազմում է  73 հազար, օվերդրաֆտների պորտֆելը` ավելի քան 11 մլրդ դրամ: Ընթացիկ տարին նախատեսվում է  ավարտել 110 հազար քարտ ցուցանիշով: Յունիբանկի սեփական ցանցը ներառում է 79 բանկոմատ և 640 POS- տերմինալ:

Այս տարվա նոյեմբերի սկզբին Յունիբանկը նախատեսում է սկսել Visa չիպային քարտերի թողարկումը սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով, որի ստեղծմանն ուղղված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլն դոլար: Սեփական պրոցեսինգային կենտրոնի շահագործումը թույլ կտա բանկին էապես մեծացնել քարտերի էմիսիայի ծավալները, զգալի ընդլայնել քարտային ծառայությունների տեսականին` ներառելով համատեղ ծրագրեր արտադրողների և առևտրային ցանցերի հետ:

Դրա հետ մեկտեղ, Յունիբանկը պահպանել է իր ուղղվածությունը դեպի փոքր և միջին բզինես: Բիզնես-վարկերի քանակը 2011թ.-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելացել է գրեթե 1.5 անգամ: Յունիբանկի վարկային ծրագրերի առանձնահատկությունը դրանց նեղ ուղղվածությունն է և առավելագույն համապատասխանությունը հաճախորդների սպասումներին: Յունիբանկը, ձգտելով փոքր և միջին բիզնեսի վարկավորման ոլորտում դառնալ շուկայի առաջատարը, պարբերաբար բարձրացնում է վարկերի մրցունակությունը` հաշվի առնելով հաճախորդների փոփոխական պահանջմունքները և բիզնեսի առանձնահատկությունները: Օրինակ, փոքր բիզնեսի համար մշակվել է վարկատեսակ, որը չի պահանջում պարտադիր գրավ, բավարար է  ներկայացնել  իրավաբանական կամ ֆիզիկական անձի երաշխավորություններ: Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին բանկն առաջարկում է ոչ միայն վարկեր, այլ նաև բիզնես-օվերդրաֆտ` անհրաժեշտ վճարումները օպերատիվ կերպով իրականացնելու համար:

Յունիբանկը` որպես կորպորատիվ քաղաքացի, իր գործունեությունն իրականացնում է սոցիալական պատասխանատվության սկզբունքներին համաձայն, այն է` ժամկետին և պատշաճ կերպով պետբյուջե վճարումների ապահովում, նոր աշխատատեղերի ստեղծում, պետական և հանրային ծրագրերում ակտիվ մասնակցություն: Հոբելյանի նախաշեմին բանկն իր ավանդը ներդրեց Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված մայրաքաղաքի բարեկարգման գործում և ֆինանսական աջակցություն տրամադրեց Կիևյան կամուրջի լուսավորման աշխատանքների իրականացման  համար: Կամուրջի երկկողմանի վառ լուսավորումը ոչ միայն նպաստեց անվտանգ երթևեկությանը, այլև գեղագիտական նոր տեսք հաղորդեց նրան:  

Յունիբանկը ֆինանսական օգնություն տրամադրեց Երևանի Լ.Ն.Տոլստոյի անվան N128 հիմնական դպրոցի   ուսումնական դասասենյակի վերակառուցման և կահավորման համար: Բանկն ակտիվորեն մասնակցում է “Նվիրիր կյանք” հիմնադրամի բարեգործական ծրագրերին, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել  Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի անցկացմանը` դառնալով միջոցառման հովանավորներից մեկը: ՀՀ անկախության 20-ամյակին և ՀՊՖՆ-ի 85-ամյակին նվիրված փառատոնը կանցկացվի  մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ը:

Մեծ ուշադրություն է հատկացվում սպորտային միջոցառումներին, հատկապես` մանկական սպորտի զարգացմանը: Բանկը ֆինանսական աջակցություն է տրամադրել սամբոյի մրցաշարի անցկացման համար, դարձել է 5-րդ Համահայկական խաղերի և առաջին անգամ Երևանում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի հովանավորներից մեկը: Երեկոյի գլխավոր մրցամարտին մասնակցում էր աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը: Յունիբանկը հանդիսանում է նաև Արթուր Աբրահամի մասնակցությամբ մենամարտերի Հայաստանում ուղիղ հեռարձակման հովանավորը:

Հոբելյանն ընդհանուր տոն է և բանկի, և հաճախորդների համար: Այդ իսկ պատճառով, բանկը չսահմանափակվեց ավանդական հանդիսությամբ և, որպես նվեր իր հաճախորդներին, ս.թ. հոկտեմբերի 4-ին Երևանում  կազմակերպեց հանրաճանաչ երգչուհի Քրիստինա Օրբակայտեի մենահամերգը:

Յունիբանկն իր երախտագիտությունն է հայտնում աշխատակիցներին` պրոֆեսիոնալ և թիմային աշխատանքի, հաճախորդներին` ընտրության և վստահության, գործընկերներին` հուսալի և փոխշահավետ համագործակցության համար:  

Ծնունդ շնորհավոր, Յունիբանկ:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը կգործարկի Հայաստանի համար նորույթ հանդիսացող mobile commerce ծառայությունը
  • Յունիբանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերել Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի անցկացմանը
  • Յունիբանկը վարկավորում է Orange բջջային հեռախոսների ձեռքբերումը “Օրանժ Արմենիա” ընկերության սպասարկման կետերում տեղադրվել են բանկի հինգ պրոմո-կետեր
  • Յունիբանկը նոյեմբերին նախատեսում է սկսել չիպային քարտերի թողարկում սեփական էմբոսերի միջոցով
  • Հոբելյանի նախաշեմին Յունիբանկը գործողության մեջ է դրել նոր ավանդ` «Տոնական-10»
  • Յունիբանկը իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է
Տեսնել բոլորը