2011թ.-ի հոկտեմբերի 4-ին Յունիբանկը տոնեց հիմնադրման 10-ամյա հոբելյանը: Ավանդույթի համաձայն ծննդյան օրը բանկը` որպես նվեր իր հաճախորդներին և գործընկերներին, Ֆիլհարմոնիայի Արամ Խաչատուրյանի անվան համերգասրահում կազմակերպել էր հայտնի երգչուհի Քրիստինա Օրբակայտեի մենահամերգը: Հայ հանդիսատեսին երգչհուհին ներկայացրեց իր լավագույն երգացանկը, որում ներառված էին ինչպես հին և սիրված երգեր, այնպես էլ նոր կատարումներ: Հանդիսականը` Յունիբանկի հաճախորդները, գործընկերները և հյուրերը մեծ ջերմությամբ դիմավորեցին երգչուհուն և բուռն ծափահարություններով ընդունեցին Օրբակայտեի էներգիայով լի և միաժամանակ զգացմունքային բոլոր կատարումները:
“Շնորհավորում եմ բանկին հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ: Դա հրաշալի հոբելյան է, քանի որ արդեն ամուր կանգնած ես ոտքերիդ վրա, սակայն, ամեն ինչ դեռ առջևում է”, - ասաց Քրիստինա Օրբակայտեն` մաղթելով բանկի աշխատակիցներին և հաճախորդներին հաջողություն և հիանալի տրամադրություն:
Դիտել Քրիստինա Օրբակայտեի հարցազրույցը
Տոնական երեկոն եզրափակեց “Ռենեսանս” ռեստորանային համալիրում կայացած հանդիսությունը: Հյուրերի ուշադրությանը ներկայացվեց երաժշտական ծրագիր` հայ և ռուս կատարողների մասնակցությամբ: Իրենց ելույթներով բանկի տոնը շնորհավորեցին Ռուզան Ավետիքյանը, Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը, Արտաշես Ասատրյանը, հայտնի կոմպոզիտոր և երգչուհի Իրինա Գրիբուլինան, “Գոլդ Սթարս” մանկական պարային խումբը: Երեկոյի ամենավառ պահերից էր Ջիվան Գասպարյանի ելույթը թոռան` Ջիվանի հետ:
Ինչպես նշեց Յունիբանկի համասեփականատեր և Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը, 10 տարվա ընթացքում Յունիբանկը գրանցել է նշանակալի արդյունքներ: “Երբ իմ գործընկեր Գեորգի Պիսկովի հետ միասին ստեղծում էինք Յունիբանկը, ընդամենը 7 հոգով էինք: Այսօր Յունիբանկն ունի ավելի քան 680 աշխատակից և 37 մասնաճյուղ: 10 տարիների ընթացքում բանկի ակտիվների ծավալն աճել է ավելի քան 60, կապիտալը` մոտ 10 անգամ”, - ասաց Գագիկ Զաքարյանը: Արդյունավետ գործունեության շնորհիվ Յունիբանկը դարձավ հանրապետական նշանակության հայտնի բանկ և հայաստանյան ամենապահանջված ֆինանսական հաստատություններից մեկը: Բանկի հեռանկարային ուղղություններից են մանրածախ բիզնեսի զարգացումը և փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանումը: Հատկանշական է, որ Յունիբանկի հիմնադրման առաջին իսկ տարվանից բանկում աշխատող մասնագետները մինչ այժմ շարունակում են իրենց գործունեությունը բանկում, սակայն արդեն` ղեկավար պաշտոններում: Հոբելյանի առթիվ բանկում 10-ամյա աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցներն արժանացան պատվոգրերի:
Տոնական երեկոյի պատվավոր հյուր, հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը իր ելույթում նշեց, որ պատահական չէ, որ Յունիբանկի հիմնադիրներն ավարտել են Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, իսկ Գագիկ Զաքարյանը դարձել է նաև ավիամոդելավորման Հայաստանի չեմպիոն: Նրա կարծիքով, երկնքի և ինքնաթիռների հանդեպ սերը վերածվել է միշտ դեպի վեր, հաջողության ձգտելու ցանկությանը: Այն մարդը, ով ամեն օր տեսնում է Արարատ լեռը այլ կերպ չի էլ կարող, եզրափակեց խոսքը հայտնի հեռուստահաղորդավարը:
Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև բանկի հաճախորդները: Բարձր գնահատելով Յունիբանկի գործունեությունը և հաճախորդների շահերից բխող քաղաքականության իրականացումը` հյուրերը բանկին մաղթեցին բարգավաճում և նորանոր հաջողություններ:
Յունիբանկի 10-ամյա գործունեության արդյունքների և զարգացման հեռանկարների մասին կարելի է ընթերցել բանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանի հարցազրույցում` http://finport.am/view-lang-rus-newsarticle-15737.html
|
| |
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը տոնում է 10-ամյա հոբելյանը02.10.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը կգործարկի Հայաստանի համար նորույթ հանդիսացող mobile commerce ծառայությունը29.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերել Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի անցկացմանը22.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը վարկավորում է Orange բջջային հեռախոսների ձեռքբերումը “Օրանժ Արմենիա” ընկերության սպասարկման կետերում տեղադրվել են բանկի հինգ պրոմո-կետեր19.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը նոյեմբերին նախատեսում է սկսել չիպային քարտերի թողարկում սեփական էմբոսերի միջոցով16.09.2011 Տեսնել ավելին
-
Հոբելյանի նախաշեմին Յունիբանկը գործողության մեջ է դրել նոր ավանդ` «Տոնական-10»13.09.2011 Տեսնել ավելին

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)