Յունիբանկը կբացի սահմանափակ գործառնություններով մասնաճյուղեր

27.12.2011


Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության համաձայն, Յունիբանկը ակտիվորեն ընդլայնում է  իր ներկայությունն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Նոր մասնաճյուղերի հետ մեկտեղ բանկը նախատեսում է լրացուցիչ բացել նաև սահմանափակ գործառնություններով սպասարկման կետեր, որոնք կմասնագիտանան հաճախորդների հաշվարկադրամարկղային սպասարկման գործում: Մասնավորապես, նոր ձևաչափի մասնաճյուղերը կիրականացնեն դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումների ընդունում, արտարժույթի փոխանակում և այլն:

Սահմանափակ գործառնություններով լրացուցիչ սպասարկման կետերի բացումն իրականացվում է  բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնման և արդիականացման ծրագրի շրջանակներում: Առաջին փուլում` մինչև 2012թ.-ի առաջին եռամսյակը, հաճախորդների սպասարկումը կսկսեն նոր ձևաչափի երկու մասնաճյուղեր Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում /Բանգլադեշ/ և Արմավիր քաղաքում:  

Նոր ձևաչափով սպասարկման կետերը կոչված են նպաստելու մասնաճյուղերի ծանրաբեռնվածության նվազմանը` ապահովելով արագ և որակյալ սպասարկում բանկի գործունեության ծավալների մեծացման պարագայում: Բացելով սպասարկման նոր կետեր, Յունիբանկը ձգտում է բնակչության համար ապահովել բանկային ծառայությունների առավելագույն հասանելիություն և “տան մոտ” սպասարկվելու հնարավորություն: Հաշվի առնելով այս հանգամանքը, բանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն շրջաններին, որտեղ բանկային ենթակառուցվածքը թերզարգացած կամ ընդհակառակը` ծանրաբեռնված է:

Այսօր Յունիբանկն ունի 38 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը “Երևան Սիթի” սուպերմարկետներում բացել է երկու նոր պրոմո-կետ
  • Յունիբանկը “ՌԵՍՈ” ընկերության հետ համագործակցությամբ մեքենայատերերին տրամադրում է վարկ` ԿԱՍԿՈ ապահովագրության ձևակերպման համար
  • Յունիբանկի 38-րդ` “Դավիթաշեն” նորաբաց մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը
  • “Մագնիս” արտոնությունների ծրագիր Յունիբանկի քարտապանների համար
  • ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Դավիթաշեն” նոր մասնաճյուղը
  • Նոր վարկային քարտ Յունիբանկից` Kaiser սուպերմարկետներում գնումներ կատարելու համար
Տեսնել բոլորը