Այսուհետ Յունիբանկում օնլայն հայտ կարելի է ներկայացնել նաև բիզնես վարկերի համար

20.10.2013

Յունիբանկն ընդլայնել է այն վարկատեսակների ցանկը, որոնց համար կարելի է դիմել առանց բանկ այցելելու` օնլայն հայտ լրացնելով:

Այսուհետ օնլայն հայտ կարելի է ներկայացնել ոչ միայն սպառողական վարկերի և վարկային քարտերի, այլ նաև` բիզնես վարկերի համար: Օնլայն վարկի հայտի ձևը տեղադրված է www.unibank.am կայքում և Յունիբանկի ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/unibankarmenia

Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է վարկեր սկսած 12% տարեկան տոկոսադրույքից և մինչև 120 ամիս մարման ժամկետով: Վարկի գումարը կազմում է մինչև 2 մլն ԱՄՆ դոլար կամ եվրո: Վարկի հիմնական առավելություններն են ցանկացած տիպի միջնորդավճարների բացակայությունը և վաղաժամկետ մարման հնարավորությունը` առանց սահմանափակումների կամ տույժերի: Վարկը տրամադրվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին` ցանկացած բիզնես նպատակի համար, այդ թվում` այլ ֆինանսական հաստատություններում վարկերի վերաֆինանսավորման համար:

30.09.13թ. դրությամբ Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 58 մլրդ դրամը` կազմելով ընդհանուր վարկային պորտֆելի 56%-ը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը “Դարձիր միլիոնատեր” մրցույթի հաղթողին հանձնեց մրցանակը
  • Յունիբանկը վճարային տերմինալներ է գործարկել հայաստանյան բոլոր մասնաճյուղերում
  • Յունիբանկն առաջարկում է բիզնես-վարկեր առանց միջնորդավճարի
  • Յունիբանկն արդեն գործարկել է 41 վճարային տերմինալ
  • Այսուհետ “Դավիթ Բեկ” մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի նաև շաբաթ օրերին
  • Յունիբանկն առաջարկում է նոր ծառայություն` բանկային գործիքների ներկայացում հաճախորդի գրասենյակում
Տեսնել բոլորը