Հայտնի դարձան “Շահիր ոսկե ձուլակտոր” ակցիայի առաջին խաղարկության հաղթողները

20.10.2013

Յունիբանկն ամփոփեց “Շահիր ոսկե ձուլակտոր” ակցիայի առաջին խաղարկության արդյունքները:

Խաղարկությանը մասնակցեցին բոլոր այն հաճախորդները, որոնք բանկի գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում 25.07.13թ.-10.10.13թ. իրականացրել են հետևյալ գործարքներից որևիցե մեկը`

  • ստացել են դրամական փոխանցում “Յունիստրիմ” համակարգով` նվազագույնը 100 ԱՄՆ դոլարի չափով (կամ դրան համարժեք ցանկացած այլ արժույթով),
  • ստացել են դրամական փոխանցում “Յունիստրիմ” համակարգով և իրականացրել են արժույթի փոխարկում` նվազագույնը 100 ԱՄՆդոլարի չափով (կամ դրան համարժեք ցանկացած այլ արժույթով),

Ակցիային մասնակցելու համար հաճախորդին բանկում տրամադրվել է հատուկ կտրոն, որը լրացնելուց հետո այն գցվել է խաղարկության համար նախատեսված արկղը: Հաղթողները որոշվել են պատահականության սկզբունքով կտրոններն արկղից դուրս բերելու եղանակով:

Ոսկե ձուլակտորներ շահեցին`


Գյուլնարա Ներսիսյանը (“Գյումրի” մասնաճյուղ)

Մայիս Հայրապետյանը (“Մալաթիա” մասնաճյուղ)

Էմմա Շահինյանը (“Ավան” մասնաճյուղ)

Մրցանակային հիմնադրամը`

999 հարգի 3 հատ 5գր. ոսկե ձուլակտոր


Մարինե Հակոբյանը (“Երիտասարդական” մասնաճյուղ)

Աշոտ Առաքելյանը (“Կոմիտաս” մասնաճյուղ)

Լիլիթ Գլոդմինան (“Օպերա” մասնաճյուղ)

Մրցանակային հիմնադրամը`

999 հարգի 3 հատ 10գր. ոսկե ձուլակտոր


Սվետլանա Հարությունյանը (“Կենտրոն” մասնաճյուղ)

Տաթևիկ Գալստյանը (“Արտաշատ” մասնաճյուղ)

Արփինե Ավագյանը (“Վանաձոր” մասնաճյուղ)

Մրցանակային հիմնադրամը`

999 հարգի 3 հատ 20գր. ոսկե ձուլակտոր


Մրցանակները կհանձնվեն Յունիբանկի գլխամասային գրասենյակում: Շնորհավորում ենք շահողներին հաղթանակի կապակցությամբ:

“Շահիր ոսկե ձուլակտոր” ակցիան հատուկ մշակված է “Յունիստրիմ” դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների համար: Հաշվի առնելով Յունիբանկի լայն մասնաճյուղային ցանցի առկայությունը, խաղարկությանը հարմար կլինի մասնակցել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի բնակիչներին: Ակցիան ընթանում է Յունիբանկի 45 մասնաճյուղերում:

Հիշեցնենք, որ Յունիբանկում «Յունիստրիմ» դրամական փոխանցումներ ստացող հաճախորդները կարող են ձեւակերպել բարձր տոկոսադրույքով համանուն ավանդ: «Յունիստրիմ» ավանդի տոկոսադրույքը կազմում է մինչեւ 13.5 % տարեկան, ժամկետը` 91-365 օր, արժույթը` ՀՀ դրամ: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 30 000 դրամ:

Ակցիայի երկրորդ խաղարկությունը կկայանա 2013թ. դեկտեմբերին: Ստացեք դրամական փոխանցում “Յունիստրիմ” համակարգով Յունիբանկում և շահեք ոսկե ձուլակտոր: Ակցիայի անցկացման կանոններին կարող եք ծանոթանալ www.unibank.am կայքում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Այսուհետ Յունիբանկում օնլայն հայտ կարելի է ներկայացնել նաև բիզնես վարկերի համար
  • Յունիբանկը “Դարձիր միլիոնատեր” մրցույթի հաղթողին հանձնեց մրցանակը
  • Յունիբանկը վճարային տերմինալներ է գործարկել հայաստանյան բոլոր մասնաճյուղերում
  • Յունիբանկն առաջարկում է բիզնես-վարկեր առանց միջնորդավճարի
  • Յունիբանկն արդեն գործարկել է 41 վճարային տերմինալ
  • Այսուհետ “Դավիթ Բեկ” մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի նաև շաբաթ օրերին
Տեսնել բոլորը