Յունիբանկը շարունակում է ընդլայնել զեղչերի և արտոնությունների “Մագնիս” ծրագիրը, որը բանկի հաճախորդների և գործընկերների շրջանում հետզհետե վայելում է ավելի
մեծ պահանջարկ:
Այս տարվա օգոստոս-սեպտեմբերին ծրագրին միացել են 30 նոր գործընկերներ, որոնք Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 40% զեղչեր: Նոր
գործընկերներն են`
- Մեդ Էքսպրեսս բժշկական կենտրոնը,
- Eton Store, Brandroom Man, Brandroom Woman, Be Cool, Boomroom Man, MD fashion, Nega, M&S Wedding Salon խանութ-սրահները,
- Hello Kitty և BabyCity մանկական խանութները,
- զարդերի և հուշանվերների Calypso, SonSation, Zard Elite և M&G խանութները,
- տեխնիկայի VLV, Compass և Universal Systems խանութները,
- Gold գեղեցկության սրահը,
- Camelot Restaurant, Just Café և Gaudi բար-ռեստորանը,
- Air Caucasus, SS Travel, Arta Tour և Link Avia ավիագործակալությունները,
- Elco, AIDA Curtain և Avalon խանութները,
- SM Dent ատամնաբուժական կենտրոնը:
Ներկայումս “Մագնիս” ծրագիրն իր մեջ ներառում է առևտրի եւ սպասարկման ոլորտի մոտ 238 ապրանքանիշ, որոնք ներկայացված են սպասարկման և վաճառքի 383 կետերով: Զեղչերից օգտվելու համար նոր քարտ ձեռքբերելու կարիք չկա: Զեղչերը տրամադրվում են հաճախորդին` Յունիբանկի ցանկացած քարտի առկայության դեպքում: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ Magnis նշանը:
Յունիբանկի քարտերի առավելություններն են շահավետությունն ու օգտագործման հարմարավետությունը: Բանկը հաշվարկում է բարձր տոկոսադրույք քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ` մինչև 8% տարեկան, առաջարկում է վարկային գիծ, ինչպես նաեւ +1% CASH BACK ծառայությունը, որը նշանակում է, որ խանութում կամ ծառայություն մատուցող կազմակերպությունում վճարում կատարելիս, բանկը գնորդին վերադարձնում է նրա կողմից վճարված գումարի 1%-ը: Ծառայությունը գործում է, եթե վճարումը կատարվում է Յունիբանկի POS-տերմինալի միջոցով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Հայտնի դարձան “Շահիր ոսկե ձուլակտոր” ակցիայի առաջին խաղարկության հաղթողները20.10.2013 Տեսնել ավելին
-
Այսուհետ Յունիբանկում օնլայն հայտ կարելի է ներկայացնել նաև բիզնես վարկերի համար20.10.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը “Դարձիր միլիոնատեր” մրցույթի հաղթողին հանձնեց մրցանակը15.10.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը վճարային տերմինալներ է գործարկել հայաստանյան բոլոր մասնաճյուղերում10.10.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկն առաջարկում է բիզնես-վարկեր առանց միջնորդավճարի03.10.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկն արդեն գործարկել է 41 վճարային տերմինալ24.09.2013 Տեսնել ավելին