Վարկ «Երկարաժամկետ» (EIB)

Վարկ “Երկարաժամկետ” (EIB)

Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է բիզնես նպատակների` գյուղատնտեսության, գյուղվերամշակման, զբոսաշրջության և սպասարկման ոլորտներում ՀՀ-ում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների ֆինանսավորման համար:

Բացառությունների ցանկ

  • Զենքի, զինամթերքի, ռազմական կամ ոստիկանական սարքավորումների կամ ենթակառուցվածքների, ինչպես նաև մարդկանց անձնական իրավունքները և ազատությունը սահմանափակող կամ մարդու իրավունքները ոտնահարող սարքավորումների կամ ենթակառուցվածքների (օրինակ` ազատազրկման վայրեր) արտադրություն (կամ կառուցում), տարածում (կամ մշակում) և վաճառք:

  • Մոլախաղերի և դրանց հետ կապված այլ սարքավորումների արտադրություն (կամ կառուցում), տարածում (կամ մշակում) և վաճառք:

  • Ծխախոտային ապրանքների/սարքավորումների արտադրություն (կամ կառուցում), տարածում (կամ մշակում) և վաճառք:

  • Գործունեություններ, որտեղ օգտագործվում են կենդանի կենդանիներ հետազոտական և գիտական փորձարկումների նպատակով, եթե չեն կարող ապահովվել “Փորձարարական և այլ Գիտական Նպատակներով Օգտագործվող Ողնաշարավոր Կենդանիների Պաշտպանության Եվրոպայի Խորհրդի Կոնվենցիայի” պահանջները:

  • Գործունեություններ, որոնք հանգեցնում են բնապահպանական զգալի ռիսկերի, որոնք սովորաբար չեն մեղմվում և/կամ փոխհատուցվում:

  • Գործունեություններ, որոնք էթիկապես կամ բարոյապես վիճահարույց են դիտվում կամ արգելված են ազգային օրենսդրությամբ, ինչպես օրինակ` հետազոտություններ մարդկային կլոնավորման ուղությամբ:

  • Բնակության համար նախատեսված անշարժ գույքի ձեռքբերման կամ վերանորոգման վարկեր:

  • Զուտ ֆինանսական գործունեություն, ինչպես օրինակ` ֆինանսական գործիքների առք ու վաճառք:

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ

  • բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս

  • բացասական վարկային պատմության բացակայություն

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի գումարը

ըստ վարկային կոմիտեի որոշման

Վարկի տարեկան տոկոսադրույքը

մինչև 9.5 %

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:

Վարկի ժամկետը

մինչև 90 ամիս

Վարկի տրամադրման կարգը

Անկանխիկ եղանակով` վարկը փոխանցվում է հաճախորդի բանկային հաշվին:

Ապահովվածություն

Անշարժ կամ շարժական գույք (ավտոտրանսպորտ)

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկ հարաբերած գրավի արժեք

Առավելագույնը 70%

Անշարժ և շարժակամ գույքը, այդ թվում մեքենա սարքավորումները, շրջանառու միջոցները, որպես մեկ ընդհանրական գրավ ընդունելու դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքի շուկայական արժեքը:

Վարկի մարման կարգը

1.Մայր գումարի մարումը- անուիտետային կամ ճկուն ժամանակացույցով մարումներ` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:

2. Տոկոսների ամենամսյա մարումներ:

Տույժեր

Ժամկետանց պարտավորության դիմաց հաշվարկվում է տույժ` 0.13% օրական, բանկի գործող սակագների համաձայն:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում Բանկն իրավունք ունի կիրառելու վաղաժամկետ մարման տուգանք:

Միջնորդավճար

Վարկի գումարի մինչև 1% (ըստ վարկային կոմիտեի որոշման):

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

10.000 ՀՀ դրամ (անշարժ գույքի գրավի դեպքում)


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել


Վերադառնալ ցանկին