Վարկ «Ներմուծում/Արտահանում»

Բիզնես վարկ “Ներմուծում/Արտահանում

Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է ներմուծման/արտահանման ոլորտում ներգրավված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռներեցների համար և այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման համար:

Վարկառուի նկատմամբ պահանջները

- անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ

- բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս

- բացասական վարկային պատմության բացակայություն

Վարկի արժույթը

ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկի առավելագույն գումարը

500 000

Վարկի ժամկետը

Մինչև 6 ամիս

Տարեկան նվազագույն տոկոսադրույքը

9%

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Ապահովվածությունը

Անշարժ կամ շարժական գույք (ավտոտրանսպորտ)

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկ հարաբերած գրավի արժեք

Առավելագույնը 50%

Վարկի տրամադրման կարգը

Վարկը միանվագ փոխանցվում է հաճախորդի բանկային հաշվին:

Վարկի մարման կարգը

Մայր գումարի հավասարաչափ (անուիտետ) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված) ժամանակացույցով մարումներ` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:

Տոկոսագումարի մարումը ամենամսյա:

Միջնորդավճար

Վարկի գումարի 1.5% /միանվագ/:

Տույժեր

Ժամկետանց պարտավորության դիմաց հաշվարկվում է տույժ` 0.13% օրական, բանկի գործող սակագների համաձայն:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում Բանկն իրավունք ունի կիրառելու վաղաժամկետ մարման տուգանք:

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

10 000 ՀՀ դրամ


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել


Վերադառնալ ցանկին