Բիզնես վարկ “Փոքր և Միջին ձեռնարկությունների համար”

Բիզնես վարկ “Փոքր և Միջին ձեռնարկությունների համար

Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է բիզնես նպատակների, այդ թվում` արտադրության, սննդի արտադրության, արևտրի (մանրածախ և մեծածախ), տուրիզմի (հյուրանոցներ և ռեստորաններ և այլն), սպասարկման (այդ թվում` տպագրություն և բժշկական սարքավորումներ), տրանսպորտի և այլ ոլորտների, ինչպես նաև այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման համար:

Վարկառուի նկատմամբ պահանջները

- անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ

- բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս

- ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Տարեկան նվազագույն տոկոսադրույքը

13.5%

11%

9.5%

Վարկի առավելագույն գումարը

200,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով` հայտի ընդունման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ փոխարժեքով հաշվարկված:

Վարկի ժամկետը

Շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով` մինչև 48 ամիս

Հիմնական միջոցների ձեռք բերման և կապիտալ ներդրումների նպատակով` մինչև 120 ամիս

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Վարկի երկարաձգման կամ վարկի պայմաններում փոփոխություններ իրականացնելու դեպքում Բանկը իրավունք ունի վերանայել վարկի տոկոսադրույքը: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Ապահովվածությունը

Անշարժ կամ շարժական գույք (ավտոտրանսպորտ), ապրանքանյութական պաշարներ (ԱՆՊ), շրջանառու միջոցներ և այլն: Հավելյալ գրավ կարող է առաջարկվել նաև 500 և ավել հարգի դեղին ոսկի` ցանկացած զարդի (թանկարժեք քարերը չեն գնահատվում), բացառությամբ` ձուլակտորի տեսքով:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկ հարաբերած գրավի արժեք

Առավելագույնը 70% /ոսկու դեպքում` 100%/

Անշարժ և շարժակամ գույքը, այդ թվում մեքենա սարքավորումները, շրջանառու միջոցները, որպես մեկ ընդհանրական գրավ ընդունելու դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքի շուկայական արժեքը:

Վարկի տրամադրման կարգը

Վարկը միանվագ փոխանցվում է հաճախորդի բանկային հաշվին:

Վարկի մարման կարգը

Մայր գումարի հավասարաչափ (անուիտետ) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված) ժամանակացույցով մարումներ` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:

Տոկոսագումարի մարումը ամենամսյա:

Միջնորդավճար /միանվագ/

մինչև 48 ամիս

49-84 ամիս

85-120 ամիս

0.5%

1%

1.5%

Տույժեր

Ժամկետանց պարտավորության դիմաց հաշվարկվում է տույժ` 0.13% օրական, բանկի գործող սակագների համաձայն:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում Բանկն իրավունք ունի կիրառելու վաղաժամկետ մարման տուգանք:

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

10 000 ՀՀ դրամ


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել


Վերադառնալ ցանկին