Վարկ «Փոքր և Միջին ձեռնարկությունների համար+»

Բիզնես վարկ “Փոքր և Միջին ձեռնարկությունների համար+”

Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է բիզնես նպատակների, այդ թվում` արտադրության, սննդի արտադրության, արևտրի (մանրածախ և մեծածախ), շինարարության, տուրիզմի (հյուրանոցներ, ռեստորաններ և այլն), սպասարկման (այդ թվում` տպագրություն և բժշկական սարքավորումներ), տրանսպորտի և այլ ոլորտների, ինչպես նաև այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման համար:

Վարկառուի նկատմամբ պահանջները

- անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ

- բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս

- բացասական վարկային պատմության բացակայություն

Վարկի արժույթը

ԱՄՆ դոլար

ՀՀ դրամ

ԵՎՐՈ

Վարկի առավելագույն գումարը (համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության)

500 000

150 000 000

450 000

Վարկի ժամկետը

մինչև 120 ամիս

մինչև 60 ամիս

մինչև 120 ամիս

Տարեկան նվազագույն տոկոսադրույքը

10%

13%

9%

Շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակով` մինչև 48 ամիս
Հիմնական միջոցների ձեռքբերման և կապիտալ ներդրումների նպատակով` մինչև 120 ամիս

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Վարկի երկարաձգման կամ վարկի պայմաններում փոփոխություններ իրականացնելու դեպքում Բանկը իրավունք ունի վերանայել վարկի: տոկոսադրույքը: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Ապահովվածությունը

Անշարժ գույք կամ շարժական գույք (ավտոտրանսպորտ)

Ուշադրություն ` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել , իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը ` գրանցվել վարկային ռեգիստրում : Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում , վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում , հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին :

Վարկ հարաբերած գրավի արժեք

Առավելագույնը 70%` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության:

Անշարժ և շարժակամ գույքը, այդ թվում մեքենա սարքավորումները, շրջանառու միջոցները, որպես մեկ ընդհանրական գրավ ընդունելու դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքի շուկայական արժեքը:

Վարկի տրամադրման կարգը

Վարկը միանվագ փոխանցվում է հաճախորդի բանկային հաշվին:

Վարկի մարման կարգը

1.Մայր գումարի մարումը` անուիտետային կամ ճկուն ժամանակացույցով մարումներ` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:

2. Տոկոսների ամենամսյա մարումներ:

Վարկի երկարաձգման կամ վարկի պայմաններում փոփոխություններ իրականացնելու դեպքում Բանկը իրավունք ունի վերանայել վարկի տոկոսադրույքը:

Միջնորդավճար

Ամսական վճար` վարկի մնացորդի 0.2%:

Տույժեր

Ժամկետանց պարտավորության դիմաց հաշվարկվում է տույժ բանկի գործող սակագների համաձայն օրեկան 0.13%:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում Բանկն իրավունք ունի կիրառելու վաղաժամկետ մարման տուգանք:

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

10 000 ՀՀ դրամ


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել


Վերադառնալ ցանկին