Վարկ «Կանայք բիզնեսում»

Վարկ «Կանայք բիզնեսում»

Յունիբանկը և FMO-ն իրականացնում են «Կանայք բիզնեսում» նոր
վարկավորման ծրագիր, որի շրջանակներում կին ձեռներեցներին
տրամադրվում են բիզնես վարկեր: Մենք կարևորում ենք կին
ձեռներեցների գործունեությունը և ուրախ ենք, որ FMO-ի կողմից
տրամադրվող վարկային միջոցները հնարավորություն են տալիս
կին գործարարներին առաջարկելու հենց իրենց պահանջմունքներին
համապատասխան վարկատեսակներ:

Վարկ «Կանայք բիզնեսում»

Նպատակային խումբ

Վարկը նախատեսված է բիզնես նպատակների, այդ թվում` արտադրության, սննդի արտադրության, առևտրի (մանրածախ և մեծածախ), տուրիզմի (հյուրանոցներ, ռեստորաններ և այլն), սպասարկման (այդ թվում` տպագրություն և բժշկական սարքավորումներ), տրանսպորտի և այլ ոլորտների, ինչպես նաև` այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման համար:

Վարկառուի նկատմամբ պահանջներ

ա) իգական սեռի ներկայացուցիչ անհատ ձեռներեց

բ) իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալում իգական սեռի ներկայացուցիչ(ներ)ն ունի (ունեն) առնվազն 51% մասնակցություն

գ) իրավաբանական անձ, որի գործադիր մարմնի ղեկավարը իգական սեռի ներկայացուցիչ է և որի կանոնադրական կապիտալում իգական սեռի ներկայացուցիչ(ներ)ն ունի (ունեն) առնվազն 20% մասնակցություն

• բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 6 ամիս

• ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության

Վարկի տրամադրման կարգը

Անկանխիկ եղանակով` վարկը միանվագ փոխանցվում է հաճախորդի բանկային հաշվին:

Վարկի արժույթը

ԱՄՆ դոլար

Վարկի առավելագույն գումարը

500,000

Վարկի ժամկետը

Մինչև 60 ամիս

Տարեկան նվազագույն տոկոսադրույքը

10.5%

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Վարկի երկարաձգման կամ վարկի պայմաններում փոփոխություններ իրականացնելու դեպքում Բանկը իրավունք ունի վերանայել վարկի տոկոսադրույքը: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Միջնորդավճար

Վարկի գումարի 1% ( միանվագ )

Ապահովվածությունը

Անշարժ կամ շարժական գույք (ավտոտրանսպորտ), ապրանքանյութական պաշարներ (ԱՆՊ), շրջանառու միջոցներ և այլն:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկ հարաբերած գրավի արժեք

Առավելագույնը 70%
Անշարժ և շարժակամ գույքը, այդ թվում մեքենա սարքավորումները, շրջանառու միջոցները, որպես մեկ ընդհանրական գրավ ընդունելու դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքի շուկայական արժեքը:

Վարկի մարման կարգը

1. Մայր գումարի հավասարաչափ (անուիտետ) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված) ժամանակացույցով մարումներ` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից (կարող է տրամադրվել մինչև 1 տարի արտոնյալ ժամկետ):

2. Տոկոսագումարի մարումը ամենամսյա

3. Տարին մեկ անգամ 3 ամսվա կտրվածքով`սահմանված ժամանակացույցով մայր գումարի նվազեցման հնարավորություն մինչև 100% -ի չափով` այն հետագա ամիսներին հավասարաչափ բաշխելու պայմանով, նախորդ 12 ամիսների ընթացքում կետանցումների և Բանկի նկատմամբ ստանձնած այլ պարտավորություններից շեղման բացակայության պարագայում

Հատուկ սակագնային փաթեթ

1. Արտարժույթի անկանխիկ փոխանակման հատուկ սակագին

2. Անվճար բիզնես խորհրդատվություն յուրաքանչյուր տարին մեկ անգամ

Տույժեր

Ժամկետանց պարտավորության դիմաց հաշվարկվում է տույժ` 0.13% օրական, բանկի գործող սակագների համաձայն:

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

10 000 ՀՀ դրամ


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել


Վերադառնալ ցանկին