Վարկ «Էներգաարդյունավետ» (KfW)

Վարկ “«Էներգաարդյունավետ» (KfW)”

Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է էներգաարդյունավետ միջոցառումների իրականացման և բիզնեսի էներգոծախսերի օպտիմալացման համար` արտադրության, սննդի արտադրություն, արևտրի (մանրածախ և մեծածախ) և պահեստների, շինարարության, գյուղատնտեսության, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման և պահպանման, տուրիզմի (հյուրանոցներ և ռեստորաններ), սպասարկման ոլորտ (այդ թվում տպագրության և բժշկական սարքավորումներ), տրանսպորտ, և այլն:

Վարկառուի նկատմամբ պահանջները

- անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ

- բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս

- բացասական վարկային պատմության բացակայություն

Վարկի տրամադրման կարգը

Վարկը փոխանցվում է հաճախորդի բանկային հաշվին:

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի ժամկետը

մինչև 60 ամիս

Տարեկան տոկոսադրույքը

մինչև 13%

Վարկի գումարը

սկսած 1,000,000 մինչև 500,000,000

Տույժեր

Ժամկետանց պարտավորության դիմաց հաշվարկվում է տույժ` 0.13% օրական, բանկի գործող սակագների համաձայն:

Միջնորդավճար

Վարկի գումարի 1% (միանվագ):

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

10 000 ՀՀ դրամ

Ապահովվածություն

Անշարժ կամ շարժական գույք (ավտոտրանսպորտ)

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկ հարաբերած գրավի արժեք

առավելագույնը 70%

Վարկի մարման կարգը

1.Մայր գումարի մարումը-անուիտետային կամ ճկուն ժամանակացույցով մարումներ` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:

2.Տոկոսների ամենամսյա մարումներ:

3.Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների:

Հաճախորդին ընձեռնվող հնարավորություններ

• Էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերում,

• Էներգիայի սպառման կրճատում,

• Եկամտաբերության և մրցունակության բարձրացում,

• Տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացում,

• Էներգաարդյունավետ մեքենաների ձեռքբերում,

• Էներգաարդյունավետ ենթակառուցվածքների կառուցում կամ վերանորոգում,

• Վերականգնվող էներգիայի աղբյուրներ օգտագործող նախագծերի ֆինանսավորում,

• և այլն:

Ներդրման տեսակներ

• ջեռուցման համակարգեր, օդափոխություն և օդորակիչներ,

• լուսավորություն,

• արդյունաբերական սառեցման և ջեռուցման համակարգ,

• ջերմամեկուսացում,

• սննդի արդյունաբերության սարքավորումներ,

• արդյունաբերական սարքավորումներ,

• ՏՏ սարքավորումներ,

• Տրանսպորտ (բեռնաքարշակ, սառնարանային կցասայլակ, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, նոր վառելիքային համակարգի տեղադրում և այլն),

• և այլն:

Բացառությունների ցանկ

• Որևէ ապրանք կամ գործունեություն, որի արտադրությունն կամ առևտուրը արգելված է երկրի օրենքներով կամ միջազգային կոնվենցիաներով և պայմանագրերով, կամ հանդիսանում են միջազգային արգելքի առարկա, ինչպիսիք են դեղորայք, պեստիցիդ/հերբիցիդներ, օզոնային շերտը վնասող միջոցներ, PCB, վայրի բնության կամ CITES-ի կողմից կարգավորվող առարկաներ:

• Զինամթերքի արտադրությունը կամ վաճառքը1

• Ալկոհոլային խմիչքների (բացառությամբ գարեջրի և գինու) արտադրանքը կամ վաճռաքը

• Ծխախոտի արտադությունը կամ վաճառքը

• Խաղատները, մոլի խաղերը և նմանատիպ գործունեությունները

• Ռադիոակտիվ մետաղների արտադրությունը կամ վաճառքը: Սա չի վերաբերվում բժշկական նշանակություն ունեցող սարքավորումների, որակի ստուգման սարքավորումների և այլ սարքավորումների, որտեղ Միջազգային ֆինանսական կոռպորացիան ռադիոակտիվ աղբյուրը դիտարկում է սովորական և/կամ բավականաչափ ապահով:

• Չկապակցված ասբեստ հանգույցների արտադրությունը և վաճառքը: Սա չի վերաբերվում ասբեստ կապակցված ցեմենտին, որտեղ ասբեստի պարունակությունը 20%-ից քիչ է:

• Ցանցային ձկնորսություն ջրային մակերեսում, որտեղ ցանցի երկարությունը 2,5 կմ-ից ավել է:

Նպատակահարմարության թեստ կկիրառվի, երբ տվյալ ծրագրի գործառույթները կունենան զարգացման նշանակալի ազդեցություն, բայց երկրի իրավիճակը կպահանջի փոփոխություններ Բացառությունների ցանկին:

Բոլոր ֆինանասական միջնորդները, բացի ներքոշյալներից պետք է կիրառեն հեևյալ բացառությունները, ի հավելում Բացառությունների ցանկին.

• Վնասակար կամ շահագործցվող ստիպողական աշխատանք2 / երեխաների վնասակար աշխատանք3

• Մեծածավալ անտառահատում օգտագործման համար առաջնահերթ տրոպիկական խոնավ անտառում

• Փայտի և ստեղծված կենսունակ անտարներից տարբեր այլ անտառային նյութերի արտադրություն կամ վաճառք

* Միկրոֆինանսական գործունեության մեջ ներդրումներ կատարելիս, ֆինանսական կազմակերպությունները ի հավելումն բացառությունների ցուցակին կկիրառեն հետևյալը

• Վնասակար կամ շահագործող ստիպողական աշխատանք/ երեխաների վնասակար աշխատանք

• Նշանակալի վնասակար քիմիկատների օգտագործումը,արտադրությունը,վաճառքը,պահպանումը կամ տեղափոխումը: վտանգավոր քիմիկատներից են գազօլինը,կերասինը և այլ նավթամթերք:

• Առանց ամբողջական փաստաթղթավորված համաձայնության բնիկ մարդկանց կատարած արտադրանքը կամ գործունեությունը ներխուժելով սեփականաշնորհված կամ դատարանի որոշմամբ առարկված հողեր:

* վաճառքի ֆինանասավորման ծրագրերի դեպքում, կախված գործարքի բնույթից ֆինանասական կազմակերպությունները կկիրառեն հեևյալ բացառությունները, ի հավելում Բացառությունների ցանկին.

• Վնասակար կամ շահագործող ստիպողական աշխատանք/ երեխաների վնասակար աշխատանք


1 Սա չի վերաբերվում հովանավորներին ովքեր մեծամասամբ ընդգրկված չեն գործունեության մեջ:
'մեծամասամբ չեն ընդգրկում' նշանակում է, որ կատարվող գործողությունները ի հավելում են ծրագրի հովանավորների առաջնահերթ գործունեությանը:
2 Ստիպողական աշխատանքը այն աշխատանքն ու ծառայությունն է, որը կամովի չի կատարվում,այլ կատարվում է ուժի և պատժման վախի տակ:
3 Երեխայի վնասակար աշխատանքը ենթադրում է երեխաների աշխատանք,որը տնտեսականորեն շահագործվում է, հնարաոր է լինի ռիսկային,վտանգավոր, կամ զուգակցել երեխայի կրթությանը, կամ վնասել երեխայի առողջությանը, կամ ֆիզիկական,մտածողկան,հոգեկան,բարոյական կամ սոցիալական զարգացնմանը:


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել


Վերադառնալ ցանկին