Էքսպրես վարկ

Էքսպրես վարկ

Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է բիզնես նպատակների, այդ թվում` այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման համար, ինչպես նաև սարքավորումների և ավտոտրանսպորտի ձեռք բերման նպատակով:

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:
  • ոչ բացասական վարկային պատմության` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության

Վարկի տրամադրման կարգը

Վարկը միանվագ փոխանցվում է հաճախորդի բանկային հաշվին:

Վարկի արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո

Վարկի գումարը (համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության)

Մինչև 50,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով` հայտի ընդունման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ փոխարժեքով հաշվարկված:

Մինչև 12,500,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժութով տրամադրվում է առանց համապարփակ ֆինանսական վերլուծության, հիմնվելով բիզնեսի առկայության վրա:

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Լրացուցիչ պահանջ վարկառուի նկատմամբ` 50 000 ԱՄՆ դոլարից ավելի կամ այլ արժույթով համարժեք վարկի պարագայում անհրաժեշտ է 12 ամսվա պատմություն «Յունիբանկ» ԲԲԸ-ում, պահանջվող վարկի գումարի առնվազն 50% -ի սպասարկմամբ:

Վարկի նվազագույն տարեկան տոկոսադրույքը

40%<=LTV<=60%

14.5% - AMD, 10.5% - USD, 9.5%-EUR

30%<=LTV<40%

14% - AMD, 10.5% - USD, 9%-EUR

LTV<30%

13.5% - AMD, 10% - USD, 8%-EUR

Վարկի ժամկետը

մինչև 84 ամիս` ՀՀ դրամի դեպքում

մինչև 120 ամիս` ԱՄՆ դոլարի և Եվրոյի դեպքում

Ապահովվածություն

Անշարժ գույք  (գրավը պետք է պատկանի հաճախորդին, հիմնադրին, բաժնետիրոջը կամ ընտանիքի անդամներին): Հասարակական կամ առևտրային տարածքը պետք է ունենա բարձր իրացվելիություն (LTV<=40%):

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկ հարաբերած գրավի արժեք (LTV)

առավելագույնը 60%` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության:
/Հասարակական կամ առևտրային տարածք LTV<=40%/

Վարկի մարման կարգը

Մայր գումարի մարումը` ամենամսյա հավասարաչափ կամ անուիտետային մարումներով` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:

Տոկոսագումարի մարումը ամենամսյա:

Միջնորդավճար

Վարկի գումարի 0.5% (միանվագ):

Տույժեր

Ժամկետանց պարտավորության դիմաց հաշվարկվում է տույժ` 0.13% օրական, բանկի գործող սակագների համաձայն:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում Բանկն իրավունք ունի կիրառելու վաղաժամկետ մարման տուգանք:

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

10 000 ՀՀ դրամ


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել


Վերադառնալ ցանկին